Մեր մասին

«Բաներեգէս» մարզադպրոց

2014 թվականի մայիսի 15-ին Էմմանուել Վարդապետ Աթաջանյանի օրհնությամբ մեկնարկեցին մանկապատանեկան մարզադպրոցի շինարարական աշխատանքները՝ գերակա նպատակ ունենալով.
 - հավատ, սեր, նվիրվածություն ներարկել Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ,
 - կրթել հայրենիքի պաշտպանությանը պատրաստ սերունդ,
 - առավել զորացնել սաների հայրենասիրությունն ու ազգային անկոտրում կամքը,
 - պատանիներին և երիտասարդներին դաստիարակել հայկական ավանդական արժեհամակարգի ոգով,
 - քարոզել առողջ ապրելակերպ։
Պատվիրատու՝ Հարություն Ամիխանյան։
Նախագծային կազմակերպություն՝ «Ուղալար» ՍՊԸ։ Կառուցող՝ «Շեն» ՍՊԸ։
Դպրոցի ընդհանուր մակերեսը 1640 ք/մ է (3 հարկ՝ չհաշված նկուղը)։ Մարզադպրոցը նախատեսված է 500 այցելուի համար։
Դպրոցը կառուցվում է բարերարների նվիրատվությամբ։
Հայցում ենք Ձեր աղոթական օժանդակությունը։
«Բաներեգէս» մարզադպրոցի կառուցման ազգանպաստ գործին միանալու ազնիվ մղում ունեցողներն իրենց նվիրատվությունները կարող են ուղարկել այս հաշվեհամարներին`
  AMD 16063010592401
  USD 16063010592402
  EUR 16063010592403
  RUR 16063010592404
+374-91-450091 ՀՀ Վաստակավոր մարզիչ Արթուր Գևորգյան
+374-91-738809 ՀՀ Վաստակավոր մարզիչ Հարություն Ամիրխանյան
Հասցե. ՀՀ, Երևան, Նոր Նորքի 6-րդ զանգված, Լյուքսեմբուրգի փ., 5/4